Vivid Sound Studio-ն միավորում է պրոֆեսիոնալ դիկտորների, դերասանների և ոլորտի լավագույն հնչունավորողների։ Մեր հարթակում հասանելի է տղամարդկանց և կանանց ձայների բազա՝ ցանկացած գովազդի, աուդիոգրքի կամ կորպորատիվ տեսանյութի համար։ Անհրաժե՞շտ է փորձառու խոսնակ, թե՞ բազմաժանր ձայներ՝ մենք ընտրում ենք ձեր բրենդին համապատասխան լավագույն լուծումը։ Բացի այդ, ավանդական ձայնագրությանը զուգահեռ, մենք ստանում ենք անթերի ձայն նաև ձայնի ստեղծման առաջատար նեյրոնային համակարգերից։
Լսեք նախապես մշակված ձայնագրությունները, որոնք արվել են լավագույն ստուդիական սարքավորումներով:
Ստեղծված լինելով բիզնեսին որակյալ և մատչելի ձայն առաջարկելու համար՝ Vivid Sound Company-ն ձայնագրում, մշակում է ձայնը և պատրաստում հոլովակներ՝ օգտագործելով միայն առաջադեմ թվային ատուդիո ինտերֆեյսներ և լիցենզավորված երաժշտություն:
Գովազդային հոլովակների պատրատում, հեռախոսային ինքնապատասխանիչների ձայնագրություններ (IVR), Reels-ի, Shorts-ի և TikTok-ի ձայնագրություններ։
Գովազդի տեղադրում առաջատար սուպերմարկետների ցանցերում և առևտրի կենտրոններում։
Տոնական միջոցառումների love story-ների ձայնագրություններ, աուդիոգրքերի ձայնագրում և պատրաստում։
Ձայնի մշակում, ձայնի բարելավման դասընթացներ, անհատների և խոսնակների անհատական դասընթացներ։
Ունե՞ք նախագիծ ձեր մտքում, թե՞ անհրաժեշտ է անհատական քասթինգ: Դիմեք մեր թիմին կամ այցելեք մեր ստուդիա:
Մենք փնտրում ենք գեղեցիկ և արտահայտիչ ձայն ունեցող տաղանդավոր մարդկանց՝ մեր նոր նախագծերին մասնակցելու համար։
Եթե միշտ ցանկացել եք, որ ձեր ձայնը հնչի գովազդում, կոմերցիոն նախագծերում, կամ այլ հարթակներում,ապա մենք պատրաստ ենք համագործակցել Ձեզ հետ։ Կարևոր չէ՝ ունեք խոսափողի մոտ աշխատելու հարուստ փորձ, թե նոր եք սկսում ձեր ուղին, մեզ համար գլխավորը ձեր եզակի հնչողությունն ու զարգանալու ցանկությունն է։
Կապվել